Հատուկ ծառայության աշխատակիցների անձնական տվյալները հայտնվել են համացանցում

11:07   11 Հունիս 2019    179

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Коммерсантъ-ին, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության 40 աշխատակցի անձնական տվյալներ հայտնվել են համացանցում։

Հրապարակման մեջ նշվում է, որ թիրախում եղել են ոչ թե հատուկ ծառայության աշխատակիցները, այլ ռուսական երեբք բանկեր, որոնց հաճախորդների անօրինական կերպով հանրայնացված անձնական տվյալների շարքում են եղել հետախույզների տվյալները։

Ընդհանուր առմամբ հանրայնացվել է 900 հազար մարդու անձնական տվյալ։ Բացի հատուկ ծառայության աշխատակիցներից, հանրայնացված անձնական տվյալներում կան նաեւ ՆԳՆ 500 աշխատակցի տվյալներ նույնպես։ Դրանց մի մասը մինչ այժմ դեռ շարունակում են մնալ ակտուալ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները