Թուրքիան աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. Հուլուսի Աքար

09:20   11 Հունիս 2019    165

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը երեկ ժամանել է Նախչըվան`դիտելու «Անխախտ եղբայրություն-2019» ադրբեջանա-թուրքական մարտական կրակով համատեղ մարտավարական զորավարժությունները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այցի ընթացքում տեղի է ունեցել՝ Նախչեվանի Գերագույն Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի հանդիպումը Հուլուսի Աքարի հետ:

Հանդիպմանը Վ. Թալիբովը նշել է՝ Նախչըվանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի, այդ թվում նաև ռազմական ոլորտում արդյունավետ համագործակցությունը:

Հուլուսի Աքարը շոշափելով Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, հայտարարել է, որ Թուրքիան միշտ աջակցել է և կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Նա նշել է, որ ՆԻՀ-ի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը զարգանում է երկու կողմերի ջանքերի շնորհիվ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հուլուսի-Աքար   Նախչըվան  


Վերնագիրի այլ պիտակները