Մոլդովայում կհետաքննեն բանկային համակարգից ավելի քան 1 մլրդ դոլարի անհետացումը

11:49   11 Հունիս 2019    169

Մոլդովայի խորհրդարանը հատուկ հանձնաժողով է ստեղծել, որը պետք է զբաղվի բանկային համակարգից ավելի քան 1 մլրդ դոլարի հափշտակման հետաքննությամբ, ինչի պատճառով երկրի 3 խոշորագույն բանկերը սնանկացել են, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են տարբեր կուսակցություններից պատգամավորներ:

«Այն փաստը, որ մինչ օրս չեն հնչեցվել այս գործում ներգրավված մարդկանց անունները, ազգային խայտառակություն է»,- ասել է խորհրդարանի փոխնախագահ Իոն Չեբանը:

Իր հերթին, Սոցիալիստների կուսակցությունից հանձնաժողովի անդամ Վլադիմիր Գոլովատյուկն ընդգծել է, որ վերահսկող մարմինները փաստացի ոչինչ չեն արել բանկային համակարգից գողացված միջոցները վերադարձնելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոլդովա  


Վերնագիրի այլ պիտակները