ԱՄՆ-ը վերահաստատել Է Իրանի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամությունը

11:54   11 Հունիս 2019    201

Վաշինգտոնը պատրաստ Է Թեհրանի հետ բանակցություններ սկսել իրանական խնդրի շուրջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին բրիֆինգում հայտարարել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը:

«Միակ լուծումը նոր եւ ավելի լավ համաձայնագիրն Է, որը կվերաբերի Իրանի սպառնալիքների ամբողջ սպեկտրին: Այդ սպառնալիքները շարադրված են 12 պահանջներում, որոնք, ինչպես ասել են նախգահ Թրամփը եւ պետքարտուղար Մայք Փոմպեոն, մենք պատրաստ ենք քննարկել: Իրանի ղեկավարները գիտեն՝ ինչպես կապվել մեզ հետ»,- ասել Է Օրտագուսը:

Նա նշել Է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով հանգուցային միջուկային պարտավորությունների կատարումը դադարեցնելու Իրանի վերջերս հնչեցրած սպառնալիքը «մեծ քայլ Է ոչ ճիշտ ուղղությամբ»:

«Միջազգային հանրակցությունը պետք Է պահպանի միասնությունն այդ հարցում եւ իրանական ռեժիմից պատասխան պահանջի իր միջուկային ծրագիրն ընդլայնելու սպառնալիքի համար»,-հավելել Է Պետդեպի ներկայացուցիչը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները