Չինաստանի Գուանդունի նահանգում առնվազն յոթ մարդ Է զոհվել հեղեղումների հետեւանքով

12:24   11 Հունիս 2019    301

Չինաստանի Գուանդունի նահանգում առնվազն յոթ մարդ Է զոհվել հորդառատ անձրեւների առաջացրած հեղեղումների հետեւանքով, եւս մի բնակիչ անհայտ կորած Է համարվում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հունիսի 11-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը: Առավել բարդ իրավիճակ Է ստեղծվել Հեյուանի երեք շրջաններում, որտեղ վերջին մեկ շաբաթվա ընթացքում չեն դադարում հորդառատ անձրեւները, որոնք լրջորեն խաթարել են տեղի տրանսպորտային հաղորդակցություններն ու կապը:

Ինչպես նշում Է գործակալությունը, տարածաշրջանում մոլեգնող հեղեղումները խախտել են տեղի շուրջ 110 հազար բնակիչների բնականոն կյանքը, տարերքի հարվածից ավերվել կամ վնասվել Է 956 բնակելի շինություն: Ներկայում տեղատարափներից ու հեղեղումներից Չինաստանի մի աղբողջ շարք նահանգներ են տուժել երկրի հարավային ու արեւելյան տարածաշրջաններում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները