ԱՄՆ-ն Ասանժի արտահանձնման պաշտոնական պահանջագիր Է ուղարկել Բրիտանիա

13:43   11 Հունիս 2019    117

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման պաշտոնական պահանջագիր Է ուղարկել Մեծ Բրիտանիայի իշխանություններին:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, ով չի ցանկացել, որ իր անունը նշվի, հայտարարել Է, թե պահանջագիրն ուղարկվել Է հունիսի 6-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մեծ Բրիտանիայի հետ ԱՄՆ-ի պայմանագրի համաձայն՝ հարցումը պետք Է ուղարկվեր Ասանժի ձերբակալումից հետո 60 օրվա ընթացքում, որը կատարվել Է ապրիլի 11-ին Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:

Բացի այդ, թերթը նշում Է, որ, փաստաթղթի համաձայն, արտահանձնման պահանջագիր ուղարկելուց հետո ԱՄՆ-ն այլեւս չի կարողանա նոր մեղադրանքներ առաջադրել Ասանժին: Ասանժը 2006 թվականին հիմնել Է WikiLeaks պորտալը, որտեղ հրապարակվում Է գաղտնի տեղեկատվություն մի շարք կառավարությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կառավարության գործունեության մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները