Սինձո Աբեն Իրան այցի ընթացքում բանակցություններ կվարի Խամենեիի եւ Ռոուհանիի հետ

14:16   11 Հունիս 2019    83

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հունիսի 12-ից մինչեւ 14-ն այցով կգտնվի Իրանում եւ առանձին հանդիպումներ կունենա նախագահ Հասան Ռոուհանիի ու Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հունիսի 11-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:

«Վարչապետ Աբեի այցը տեղի կունենա հունիսի 12-ից մինչեւ 14-ը. հունիսի 14-ին նա կվերադառնա Տոկիո:

Ուղեւորության ընթացքում հանդիպումներ են պլանավորված նախագահ Ռոուհանիի եւ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ: Սա ավելի քան 40 տարվա ընթացքում Ճապոնիայի վարչապետի առաջին այցն Է Իրան: Նաեւ հարկ Է նշել, որ այս տարի լրանում Է 90 տարին այն պահից, երբ Ճապոնիայի եւ Իրանի միջեւ հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ»,-ասել Է նա:

Սուգայի խոսքով՝ իր այցի նախաշեմին Աբեն հեռախոսազրույց Է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում քննարկել Է Իրանի իրադրությունը:

Անցած ամսին Ճապոնիա կատարած այցի ընթացքում Թրամփը հայտարարել Էր, որ հետաքրքրությամբ Է վերաբերվում Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ միջնորդի դեր խաղալու վարչապետ Աբեի մտադրությանը: Միացյալ Նահանգների նախագահը դրա հետ մեկտեղ հիշեցրել Է, որ Ճապոնիայի եւ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարները լավ հարաբերություններ ունեն:

Kyodo լրատվական գործակալության տեղեկությունների համաձայն, Իրան Աբեի ուղեւորության հարցը քննարկվել Է Միացյալ Նահանգների նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հետ մայիսի 24-ին Տոկիոյում կայացած նրա զրույցի ընթացքում: Դրանից առաջ մայիսի 16-ին Աբեն Տոկիոյում հանդիպում Էր ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:

Ճապոնիայի վարչապետը նաեւ հեռախոսային կոնսուլտացիաներ Է անցկացրել Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն ղեկավարության հետ: Նախորդ անգամ Ճապոնիայի կառավարության ղեկավարն Իրան Է այցելել 1978 թվականին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աբե   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները