Կանադայում կարգելվեն փաթեթները

15:07   11 Հունիս 2019    111

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ մինչև 2021 թ.-ը լիովին կարգելվեն մեկանգամյա օգտագործման պլաստմասե ապրանքների, այդ թվում փաթեթների, հյութ խմելու խողովակների և սպասքի օգտագործումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թրյուդոյի խոսքերով, արգելքը կտարածվի Կանադայի ամբողջ տարածքում:

Արգելված առարկաների ամբողջական ցանկը դեռևս չի ձևավորվել, բայց նախատեսվում է այնտեղ ներառել նաև բամբակյա ձողիկները, հասարակական սննդի օբյեկտներում օգտագործվող մեկանգամյա սպասքը:

Թրյուդոն նշել է, որ նախատեսվում է պլաստիկ ապրանքներ արտադրող ընկերություններին պարտավորեցնել պլաստիկ թափոնների վերամշակման հարցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները