Հունաստանում սահմանել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետը

16:23   11 Հունիս 2019    182

Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը հավանություն է տվել վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հարցմանը և երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օր նշանակել հուլիսի 7-ը, հաղորդում է Hayatsk.info-ն, հունիսի 11-ին:

«Եվրախորհրդարանի ընտրությունները չորս ամիս տևող երկար նախընտրական շրջան ստեղծեցին, և ես պետք է հաշվի առնեմ, որ դա կարող է վտանգավոր լինել ազգային տնտեսության համար»,- ասել է Ցիպրասը նախագահ Պավլոպուլոսին:

Վարչապետը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել մինչև ընտրությունները, և, ինչպես ակնկալվում է նախարարների ժամանակավոր պաշտոնակատարներ կնշանակի կառավարության մի քանի կարևոր պաշտոններում:

Մայիսի 27-ին Ալեքսիս Ցիպրասը հայտարարել էր խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին՝ իր «Արմատական ձախ ուժերի կոալիցիա» կուսակցության վերջերս կայացած Եվրախորհրդարանի ընտրություններում պարտություն կրելու հետո, երբ մոտ 9%-ով զիջեց ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» կուսակցությանը: Հունաստանի հաջորդ խորհրդարանական ընտրությունները նախատեսված էին հոկտեմբերին:

Միևնույն ժամանակ, հունիսին Հունաստանի խորհրդարանը չկարողացավ Ցիպրասի կառավարությանն անվստահության քվե հայտնել: Ընդդիմությունը պահանջել է, որպեսզի վարչապետը Եվրախորհրդարանի ընտրություններում պարտության դեպքում համընդհանուր արտահերթ ընտրություններ նշանակի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հունաստան  


Վերնագիրի այլ պիտակները