Հնդկաստանում հայտնաբերել են կորած Ան-32 ինքնաթիռի բեկորները

16:39   11 Հունիս 2019    165

Հնդկաստանի ռազմական ավիացիան հայտնաբերել Է Ան-32 ռազմափոխադրական ինքնաթիռի բեկորները, որը հունիսի 3-ին կորել Էր երկրի հյուսիս-արեւելքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին լրագրողներին հայտնել Է հանրապետության ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը:

«Հնդկաստանի ռազմաօդային ուժերի Մի-17 ուղղաթիռը կորած Ան-32 ինքնաթիռի բեկորները հայտնաբերել Է Լիպո բնակավայրից 16 կիլոմետր հեռավորության վրա եւ Տատոից հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում մոտավորապես 3650 մետր բարձրության վրա»,-հայտարարել Է ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը:

Ինքնաթիռում գտնված մարդկանց ճակատագրի մասին չի հաղորդվում: Հնդկաստանի օդուժի Ան-32 ռազմափոխադրական ինքնաթիռը, որում գտնվում Էր 13 մարդ, հունիսի 3-ին կորել Էր Ասամի հյուսիսարեւելյան նահանգում: Ինքնաթիռն ուղղություն Էր վերցրել դեպի հարեւան Արունաչալ-Փրադեշի նահանգի բանակային օդակայան, սակայն վերթիռից մոտավորապես կես ժամ անց ընդհատվել Էր օդանավի կապը դիսպետչերների հետ:

Հաջորդ օրերին կորած ինքնաթիռի որոնումներին ներգրավվել Էին ռազմական ավիացիան, արբանյակներ եւ ցամաքային որոնողական խմբեր: Գործողությունը դժվարացնում Էին անձրեւները եւ բարձր ծառերով ու խիտ մացառուտներով ծածկված լեռնային տեղանքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները