Սոչիի վթարից հետո ստուգվում է ավտոբուսների անվտանգության աստիճանը

16:47   11 Հունիս 2019    182

Սոչիում կսկսեն ստուգել զբոսաշրջային ավտոբուսների անվտանգության մակարդակը երթևեկության ընթացքում:

Ինչպես հայտնում է Hayatsk.info-ն, տեղի իշխանություններն այս որոշումը կայացրել են այն բանից հետո, երբ օրեր առաջ նման ավտոբուսներից մեկի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի ժամանակ ավելի քան 20 մարդ էր տուժել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Կրասնոդարի շրջանի առողջապահության ծառայության տվյալներով՝ ավտոպատահարից հետո բուժօգնություն է ստացել 26 մարդ, նրանցից 3-ը երեխաներ են եղել: Ընդ որում, հաղորդվում է, որ տուժածներից 23-ը հոսպիտալացվել է:

«Ուղիղ մեղադրանք մենք որևէ մեկին չենք կարող ուղղել, բայց երևի կարելի էին ավելի խիստ հարցադրումներ անել այն մարդկանց, որոնք գումար են աշխատում: Անզեն աչքով էլ տեսանելի է, որ խախտումներ եղել են: Երեխաները նստած են եղել ծնկներին, այսինքն` եղել են առանց ամրագոտիների, և շատ այլ խախտումներ են եղել»,- ասել է Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը:

Դեպքի առթիվ նախաքննություն է ընթանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սոչի  


Վերնագիրի այլ պիտակները