Ասանժի գործով դատը կարող Է տարիներ տեւել. WikiLeaks-ի գլխավոր խմբագիր

17:06   11 Հունիս 2019    204

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման գործով դատավարությունը կարող Է տարիներ տեւել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել Է WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Քրիստին Հրաֆնսոնը:

«Մենք առաջին դատավեճին սպասում ենք մի քանի շաբաթվա կամ ամսվա ընթացքում, դա կլինի կողմերի (մեղադրող կողմի եւ պաշտպանության) հայտարարությունների փոխանակում:

Պայքարը կարող Է երկար տեւել, նույնիսկ մի քանի տարի… եթե գործն անցնի ամբողջ դատական համակարգը»,-ասել Է Հրաֆնսոնը հունիսի 11-ին Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսում: Նա հաստատել Է, որ Ասանժի գործով հերթական լսումները կանցկացվեն հունիսի 14-ին Լոնդոնի Բրոմլիի շրջանի մագիստրատական դատարանում, որտեղ գտնվում Է Բելմարշ բանտը եւ որտեղ պահվում Է ամբաստանյալը:

«Դրանք (լսումները) այնտեղ են տեղափոխվել Վեսթմինսթերյան մագիստրատական դատարանից: Դրանք լինելու են ընթացակարգային լսումներ: Ասանժը, ինչպես սպասվում Է, բանտից մասնակցելու Է տեսակապով:

Մենք սպասում ենք, որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հունիսի 14-ին փաստաթղթեր կներկայացնի ի պաշտպանություն Միացյալ Նահանգներին Ասանժի արտահանձնման: Դրանից հետո դատարանը կսկսի այդ փաստաթղթերի ուսումնասիրությունը»,-ասել Է Հրաֆնսոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: WikiLeaks  


Վերնագիրի այլ պիտակները