Ֆրանսիայում հինգ մարդ Է ձերբակալվել, որոնք պատրաստվում Էին գրոհել մուսուլմանների ու հրեաների վրա

17:21   11 Հունիս 2019    201

Ֆրանսիայում կատարված հետաքննության շրջանակում, որը շարունակվել Է մի քանի ամիս, հինգ մարդ Է ձերբակալել, որոնք հարձակումներ Էին պլանավորում մուսուլմանների ու հրեաների վրա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հունիսի 11-ին հայտնել Է BFMTV հեռուստաալիքը:

Ըստ նրա տեղեկատվության, ձերբակալությունները կատարվել են 2018 թվականի սեպտեմբերից մինչեւ 2019 թվականի մայիսի վերջն ընկած ժամանակահատվածում: Ձերբակալվածների թվում Է 15-ամյա մի անչափահաս:

Հինգ ձերբակալվածները, որոնք ծայրահեղ աջ հայացքներ են դավանում, մտնում Էին «Սեւ թռչուն» անվանումը կրող խմբի մեջ:

Նրանք ժողովում քննարկել են ահաբեկչական գործողություն կազմակերպելու հնարավորությունը: Ինչպես նշում Է հեռուստաալիքը, պլանավորվում Էր մի քանի հարձակում, այդ թվում՝ մուսուլմանների վրա, ինչպես նաեւ Ֆրանսիայի հրեական կազմակերպությունների խորհրդի տարեկան ժողովի ժամանակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները