Բրիտանիայում մոտ 100 տարվա գնացքի վագոնը վարձով տնակի է վերածվել

19:13   11 Հունիս 2019    106

Մեծ Բրիտանիայում գնացքի՝ 1922թ.-ին գործարկված առաջին կարգի վագոնը տնակի է վերածվել, որն այժմ վարձով է տրվում:

Գնացքի կանաչ վագոնը ծառայել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին զորքերի, գյուղատնտեսական մթերքների տեղափոխության համար և գործածությունից դուրս է եկել 1964թ.-ին՝ Մեծ Բրիտանիայում երկաթգծերի վերակառուցման ժամանակ: Այժմ այն հնարավոր է վարձակալել ամսական 1388 դոլարով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վագոնում երկտեղանոց ննջարաններ և խոհանոց կա, այն ունի նաև բացօթյա տարածք և 2 մեքենա տեղավորող կայանատեղի:

«Հորսբրիջ» կայարանը 20 տարի լքված է եղել, այնուհետև 1985թ.-ին ձեռք է բերվել կոմերցիոն անշարժ գույքի հողաչափության մասնագետների կողմից, որոնք էլ բարեփոխել են այն և տեղադրել վագոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները