Մեքսիկայում փոխհրաձգության հետևանքով 9 մարդ է մահացել

20:25   11 Հունիս 2019    127

ԱՄՆ-ի հետ սահմանակից մեքսիկական Սոնորա նահանգում տեղի ունեցած երկու հրաձգությունների հետևանքով առնվազն 9 մարդ է մահացել:

Նախնական տվյալների համաձայն՝ 5 մարդ սպանվել է Ագու-Պրիետա քաղաքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ, ևս 4-ը զոհվել են Նակո քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Գերատեսչությունը հետաքննություն է սկսել կատարվածի հանգամանքները պարզելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բախումների վայրում ոստիկանությունը հայտնաբերել է սպանվածների մարմինները և լքված ավտոմեքենաները, որոնցում նույնպես փամփուշտների հետքեր են եղել: Հայտնաբերվել է նաև զենք և զրահաբաճկոններ:

Վերջին տարիներին Մեքսիկայում բռնության մեծ ալիք է բարձրացել՝ պայմանավորված թմրակարտելների դիմակայությամբ, որոնք պայքարում են կոկաինի՝ ԱՄՆ տեղափոխումը վերահսկելու համար:

2018-ին Մեքսիկայում սպանությունների ռեկորդային ցուցանիշ է գրանցվել. անվտանգության նախարարությունը հայտնել է ավելի քան 33 340 դեպքի մասին: Այդ ցուցանիշը գերազանցել է 2017 թվականի ռեկորդը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները