Լուսնի մեծ խառնարանի տակ խորհրդավոր նյութ է հայտնաբերվել

20:59   11 Հունիս 2019    93

Ամերիկյան Բեյլորի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ Լուսնի ամենամեծ խառնարանի տակ խորհրդավոր նյութ կա:

Նրանք ենթադրում են, որ դա կարող է Լուսնին բախված երկնաքարից մնացած մետաղի կուտակում լինել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հնագույն տիեզերական մարմինը կարող էր Լուսնի մակերևույթին բախվել, իսկ դրա մնացորդները կարող էին մնալ խառնարանի տակ:

Համակարգչային տեխնոլոգիայի շնորհիվ հետազոտողները հաշվարկել են, որ երկնաքարի միջուկից մետաղները տարածվել են Լուսնի ապարի վերին շերտի վրա: Նշվում է, որ «պինդ զանգվածի» չափսը հինգ անգամ մեծ է Հավայի կղզուց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները