Թրամփը գովազդել է իր մասին գրված նոր գիրքը

21:15   11 Հունիս 2019    119

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացիներին խորհուրդ է տվել ընթերցել իր մասին նոր գիրքը, որը գրել են նրա ծանոթները:

«Հենց նոր լույս է տեսել նոր գիրք՝ «The Real Deal, My Decade Fighting Battles and Winning Wars With Trump»-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գիրքը գրել են երկու մարդ, որոնք շատ խելացի են և ինձ լավ են ճանաչում՝ Ջորջ Սորիալը և Դեմիեն Բեյթսը, ի տարբերություն այն գրքերի, որտեղ հեղինակը պատկերացում իսկ չուներ՝ ով եմ ես»,-գրել է նա Twitter-ում:

«Բավականություն ստացեք ընթերցումից»,-հավելել է Թրամփը:

Սորիալը Trump Organization-ում աշխատել է ավելի քան տասը տարի և ընկերությունից հեռացել է 2017 թվականին, որպեսզի իրեն նվիրի այս գիրքը գրելու աշխատանքին: Բեյթսը լրագրող է և խմբագիր:

ԱՄՆ-ում գիրքը վաճառքում հայտնվել է հունիսի 11-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները