ԱՄԷ-ի հատուկ ծառայությունները գործարարին վճարել են Թրամփի վարչակազմին լրտեսելու համար

21:44   11 Հունիս 2019    156

ԱՄԷ-ի հատուկ ծառայությունները վճարել են գործարարին, որպեսզի վերջինս լրտեսի ԱՄՆ նախագահի վարչակազմին: Գործարարը կապ ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քարոզարշավի համար անօրինական նվիրաբերումների հետաքննության հետ:

Գործարար Ռաշիդ ալ-Մալիկն ամսական տասնյակ հազարավոր դոլարներ է ստացել 2017 թվականին Մերձավոր Արեւելքի նկատմամբ Թրամփի վարչակազմի քաղաքականության մասին ինֆորմացիա հավաքելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ալ-Մալիկն ԱՄԷ-ի Ազգային հետախուզական ծառայությունն է փոխանցել տեղեկությունը, այդ թվում՝ Կատարի հետ մի շարք երկրների կոնֆլիկտի կարգավորման հարցով ԱՄՆ ջանքերի եւ ԱՄՆ պաշտոնական անձանց ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի պաշտոնական հանդիպումների մասին տեղեկությունները:

Անցած տարվա վերջին New York Times եւ Wall Street Journal պարբերականները հայտնել էին, որ ԱՄՆ դաշնային դատախազը հետաքննում է Թրամփի ինաուգուրացիոն կոմիտեին նվիրաբերումները:

Ալ-Մալիկը հարցաքննվել էր ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննության շրջանակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները