Թրամփը Բայդենին «հիմար» է անվանել

09:19   12 Հունիս 2019    74

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վիրավորել է իր մրցակից, 2020-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենին, քաղաքական գործչին «հիմար» անվանելով, հաղորդում է MSNBC-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Այովա նահանգում տեղի ունեցած միջոցառման ընթացքում՝ քաղաքական ելույթների ժամանակ: Բայդենը Միացյալ Նահանգների նախագահին «երկրի համար իրական սպառնալիք» է անվանել՝ վկայակոչելով նրա առևտրային պատերազմները:

Թրամփը նախկին փոխնախագահին նաև «հավերժ անհաջողակ» է անվանել, ինչպես նաև հավելել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման «նրան հանել է աղբակույտից»:

Ամերիկյան առաջնորդը նշել է նաև Չինաստանի հետ կապված Բայդենի դիրքորոշումը: Քաղաքական գործիչն ասիական տերությանը ԱՄՆ-ին մրցակից չի համարում, ինչի համար Թրամփը նրան «հիմար» է անվանել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին «թույլ նյարդերի տեր» է անվանել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները