Facebook-ն արևային էլեկտրակայան կկառուցի Տեխասում

22:37   14 Հունիս 2019    298

Ամերիկյան Facebook ընկերությունը մտադիր է արևմտյան Տեխասում արևային էլեկտրակայան կառուցել, որը կդառնա երկրի նմանօրինակ նախագծերի շարքում խոշորագույններից մեկը և տեխնոլոգիական հսկայի անմիջական ներդրումը էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Facebook-ը մտադիր է 6 նոր նախագիծ իրականացնել՝ կապված արևային էներգիայի հետ՝ աջակցելու համար տվյալների մշակման իրենց կենտրոններին:

Դրանք տասնյակ հազարավոր համակարգչային սերվերներ են ընդգրկում, որոնք արտաքին աշխարհի հետ կապվում են օպտիկամանրաթելային մալուխներով:վProspero Solar նախագծի ներքո կառուցվելիք էլեկտրակայանը կդառնա արևային էներգիայի հիմնական մատակարարներից մեկը: Այն բավարար կլինի 72 000 տուն էլեկտրաէներգիայով ապահովելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook   Տեխաս  


Վերնագիրի այլ պիտակները