ԱՄՆ-ն որոշել է զենք վաճառել ԱՄԷ-ին և Ս. Արաբիային Ռուսաստանի պատճառով

10:28   12 Հունիս 2019    207

ԱՄՆ-ն մտադիր է զենք վաճառել Արաբական Միացյալ Էմիրություններին և Սաուդյան Արաբիային:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն որոշել է զենք վաճառել երկրներին, քանի որ հակառակ պարագայում նրանք այն ձեռք կբերեն Ռուսաստանից և Չինաստանից։

Նա նաև հավելել է, որ ԱՄԷ-ին և Սաուդյան Արաբիային ԱՄՆ-ի սպառազինությունն է հարկավոր «պաշտպանության համար»։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ԱՄԷ   Ռուսաստան   Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները