Տոկաևը ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը

10:37   12 Հունիս 2019    174

Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթած Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երդվել է ժողովրդին և ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Հանդիսավոր կերպով երդվում եմ ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստիվ պահպանել Ղազախստանի Սահմանադրությունն ու օրենքները, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բարեխղճորեն կատարել Ղազախստանի Հանրապետության նախագահի պարտականությունները»,- ասել է Տոկաևը այսօր՝ հունիսի 12-ին, մայրաքաղաք Նուր Սուլթանում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղազախստան  


Վերնագիրի այլ պիտակները