Մակրոնը Թրամփին նոր կաղնի կուղարկի

13:11   12 Հունիս 2019    281

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին նոր կաղնի կուղարկի:

Այս մասին հայտնում է Le Figaro-ն: «Պետք չէ խորհրդանիշներ ման գալ այնտեղ, որտեղ դրանք չկան»,- ասել է Մակրոնն ու հավելել, որ նոր կաղնու ուղարկումը խնդիր չէ և որ երեկոյի գաղափարը «միասին ծառ տնկելն էր»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախորդ տարի ապրիլին նրանց տնկած կաղնին չորացել է: Մակրոնն ու Թրամփը կաղնին տնկել էին Սպիտակ տան այգում՝ երկու երկրների միջև հարաբերությունների 250-ամյակի առթիվ` ի նշան բարեկամության:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները