Բայդենը հայտնվել է Բարաք Օբամայի դստեր ավարտական միջոցառմանը

13:59   12 Հունիս 2019    227

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային նկատել են Սիդվել էլիտար դպրոցում ավարտական միջոցառմանը, ուր նա եկել էր աջակցելու դստերը՝ Սաշա Օբամային, հաղորդում է The Guardian-ը:

Քաղաքական գործչին ուղեկցում էր նրա կինը՝ Միշելը և ավագ դուստրը՝ Մալիան: Սաշան, որի 18 տարին արդեն լրացել է, պատրաստվում է աշնանն ընդունվել Միչիգանի համալսարան:

Արարողությանը հայտնվել է նաև նախկին փոխնախագահ և 2020-ի ընտրությունների նախագահի թեկնածու Ջո Բայդենը, կնոջ՝ Ջիլի ուղեկցությամբ: Ամուսինները մասնակցել են նաև իրենց դստեր՝ Մեյսիի ավարտական միջոցառմանը:

Որոշ տեղեկությունների համաձայն, Սիդվել էլիտար մասնավոր դպրոցում կրթության վճարը տարեկան 40 հազար դոլար է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայդեն   Օբամա  


Վերնագիրի այլ պիտակները