Աբեն կփորձի Իրանի առաջնորդին բերել Ճապոնիայում սպասվող «քսանյակի» գագաթնաժողովին․ աղբյուր

14:12   12 Հունիս 2019    290

Ճապոնիայի վարչապետի՝ 41 տարվա ընթացքում Իրան առաջին այցի իսկական նպատակը Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին Օսակա, որտեղ հունիսին տեղի կունենա G20-ի գագաթնաժողովը, բերելն Է եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա բանակցությունների կազմակերպումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է իրադրությանը ծանոթ մի աղբյուր: Վարչապետ Սինձո Աբեի այցն Իրան տեղի կունենա հունիսի 12-ից մինչեւ 14-ը:

«Առավելագույն նպատակն Իրանում համաձայնության հասնելն Է եւ Ճապոնիայում «քսանյակի» գագաթնաժողովին Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին բերելը: Եթե ստացվի կազմակերպել նրա բանակցությունները Թրամփի հետ, դա կլինի ամենագլխավոր քաղաքական իրադարձությունը»,-ասել Է աղբյուրը: Հենց դրանով Է բացատրվում այցի հապճեպությունը. ճապոնական չափանիշներով վարչապետի այցը, այն Էլ 41 տարվա ընթացքում առաջին անգամ, նախապատրաստվել ու կազմակերպվել Է աննախադեպ արագ:

Անուղղակիորեն այն, որ հենց այդ խնդիրն Է դրված Ճապոնիայի վարչապետի առջեւ, մատնանշում Է նաեւ «ստուգիչ հեռախոսազանգը» Ճապոնիայի ու ԱՄՆ-ի ղեկավարների միջեւ, որը տեղի Է ունեցել Աբեի Թեհրան այցի նախօրեին: Ուշագրավ Է, որ դրա բովանդակույթունը չի բացահայտվում, սակայն այն բանի երկու ակնարկ Է թափանցել ԶԼՄ-ներ, թե ինչի մասին Է եղել զրույցը. Աբեն Թրամփին Է փոխանցել Մերձավոր Արեւելքում լարվածության թուլացմանը նպաստելու իր մտադրությունը, իսկ այնուհետեւ երկու ղեկավարները հավաստել են այս ամսվա վերջին Օսակայում «քսանյակի» գագաթնաժողովի անցկացման հաջողության համար փոխգործակցության կարեւորությունը:

Սինձո Աբեն մեկնումից առաջ հայտարարել Է, որ «Ճապոնիան մտադիր Է հնարավորինս կատարել իր դերը մերձավորարեւելյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման համար»: Թեհրան ժամանելուց հետո Աբեն բանակցություններ կվարի Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի, իսկ հունիսի 13-ին Ալի Խամենեիի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աբե   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները