Զելենսկին չեղարկել է Պորոշենկոյի հրամանագրերը

14:35   12 Հունիս 2019    262

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չեղարկել է իր նախորդ Պետրո Պորոշենկոյի հրամանագրերը Արդարադատության Բարձրագույն խորհրդում նշանակումներ կատարելու հետ կապված։

Խոսքը Անդրեյ Վասիլենկոյին ու Միխայիլ Իսակովին այդ խորհրդի անդամներ նշանակելու հրամանագրերի մասին է։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը։ Բացի այդ, Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով ԱԴԽ անդամության թափուր տեղերի հետ կապված հայտարարվել է բաց մրցույթ։

Նշենք, որ Պորոշենկոն Վասիլենկոյին ու Իսակովին նշանակել է մայիսի 13-ին, այսինքն այն բանից հետո, երբ արդեն հայտարարվել էր, որ ինքը չի անցել նախագահական ընտրություններում։ Բարձրագույն Արդարադատության խորհուրդը ապահովում է Ուկրաինայում դատական իշխանության անկախությունը։

Այն բաղկացած է 21 անդամից, չորս տարվա պաշտոնավարման ժամկետով։ Խորհրդի անդամները պետք է պահպանեն բացարձակ չեզոքություն ներքաղաքական կյանքում որեւէ մասնակցությունից

Hayatsk.info

Հեշթեգներ: Զելենսկի  


Վերնագիրի այլ պիտակները