Հնդկաստանում իր պապի թաղմանը գնացած 18-ամյա տղան կոկորդիլոսի զոհ է դարձել

15:05   12 Հունիս 2019    341

Հնդկական Մադհյա Պրադեշ նահանգում կոկորդիլոսը կերել է 18-ամյա տղայի, հայտնում է Hayatsk.info-ն:

Հունիսի 9-ի առավոտյան Փենջաբ նահանգից Նարենդրա Տոմարը, որը Մադհյա Պրադեշ էր այցելել իր պապի թաղման արարողությանը մասնակցելու համար, որոշել է լողալ Չամբալ գետում:

Ծանոթների պատմելով՝ նա իմացել է, որ գետում շատ կան կոկորդիլոսներ: Սակայն որոշել է ռիսկի դիմել: Կոկորդիլոսը հարձակվել է նրա վրա, երբ նա մինչև ծնկները ջուրն է մտել:

Տեղի բնակիչները փորձել են փրկել Տոմարին և հանել ջրից, սակայն դա նրանց չի հաջողվել: Երկկենցաղը պատանուն քարշ է տվել ջրի տակ: Ականատեսները ոստիկանություն և փրկարարներ են կանչել, սակայն ոչ ոք ռիսկի չի դիմել և չի մտել ջուրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները