Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

15:43   12 Հունիս 2019    287

Վրաստանի սեյսմիկ ծառայության ազգային կենտրոնի տեղեկությամբ` Ախալցխայից (Սամցխե-Ջավախեթի տարածաշրջան) 17 կմ հեռավորությամբ՝ Ացկուրի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել 3.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են տեղի ժամանակով 12:44-ին: Էպիկենտրոնը գտնվել է13 կմ խորության վրա: Մեկ րոպե անց գրանցվել են հետցնցումներ: Այս անգամ ուժգնությունը կազմել է 3.3 մագնիտուդ:

Էպիկենտրոնը գտնվել է 6 մ խորության վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները