Գաբալայում կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը

13:40   12 Հունիս 2019    301

Հունիսի 12-ին Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ:

Ինչպես Hayatsk.info-ին տեղեկացրել են պաշտպանության նախարարությունից՝ հանդիպմանն Ադրբեջանի պաշտպանության նախարարը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև առկա ռազմական համագործակցությունը կառուցված է եղբայրական և բարեկամական հարաբերությունների վրա:

Նա ընդգծել է, որ մեր երկրների միջև կապերի զարգացման գործում մեծ դեր են խաղում նախագահների միջև առկա բարեկամական հարաբերությունները:

Թուրքիայի պաշտպանության նախարարը, իր հերթին, ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը երկկողմ հարաբերությունների ընդլայնման առումով:

Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները