Մեծ Բրիտանան մինչեւ 2050 թվականը զրոյի կհասցնի ջերմոցային գազերի արտանետումները. Մեյ

18:20   12 Հունիս 2019    127

Մեծ Բրիտանան մինչեւ 2050 թվականը զրոյի կհասցնի ջերմոցային գազերի արտանետումները՝ իրականացնելով աշխարհում բնապահպանության պաշպանության ամենախիստ օրենքներից մեկը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հունիսի 11-ին այս մասին տեղեկացրել Է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի դիվանատունը, որը հունիսի 12-ին մտադիր Է համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնել ազգային խորհրդարան:

«Մինչեւ 2050 թվականը զրոյական արտանետումների հասնելը հավակնոտ նպատակ Է, բայց կենսականորեն կարեւոր Է, որ մենք իրականացնենք այն, եւ այդ կերպ երաշխավորենք, որ մենք կպահպանենք մեր մոլորակն ապագա սերունդների համար»,- մեջբերված Է Մեյի խոսքը պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ինչպես ճշտել Է Financial Times թերթը, զրոյական արտանետումները գործնականում նշանակում են, որ արտազատվող ջերմոցային գազերն ազդազերծելու համար կտնկվեն նոր ծառեր կամ կկիրառվեն տեխնոլոգիաներ ածխածնի երկօքսիդի հավաքման եւ պահման համար:

Լոնդոնը մատնանշում Է, որ Մեծ Բրիտանիան այդ կերպ կդառնա առաջին երկիրը G7-ից, որը զրոյի կհասցնի ջերմոցային գազերի արտանետումները: Հրատարակությունը հիշեցնում Է, որ անցյալ տարի Մեծ Բրիտանիայի կողմից արտադրված ամբողջ Էներգիայի կեսը բաժին Է ընկել ածխածնասակավ աղբյուրներին, իսկ այս տարվա մայիսին երկիրը XXI դարում առաջին անգամ մեկ շաբաթ ապրել Է առանց ածխի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թերեզա-Մեյ  


Վերնագիրի այլ պիտակները