Թրամփը Կոնգրեսին իրազեկել Է արտասահմանում ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողությունների մասին

19:24   12 Հունիս 2019    157

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ամերիկյան օրենսդրությանը համապատասխան, հունիսի 11-ին Կոնգրեսի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ղեկավարներին ծանուցել Է ԴԱԻՇ, «Ալ Քաիդա» եւ «Թալիբան» խմբավորումների դեմ հակաահաբեկչական գործողությունների մասին, որոնք արտասահմանում իրականացնում են Միացյալ Նահանգների զինված ուժերը:

Նամակի տեքստը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Փաստաթղթում ասված Է, որ ԱՄՆ-ի ստորաբաժանումները շարունակում են ԴԱԻՇ-ի, «Ալ Քաիդայի», «Թալիբանի» եւ նրանց հետ կապված խմբավորումների դեմ գործողություններն Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում, Եմենում, Հորդանանում, Լիբանանում, Սոմալիում, Քենիայում, Ջիբութիում եւ Նիգերում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Կոնգրես  


Վերնագիրի այլ պիտակները