Ֆիլիպիններում տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է կինն ուղևորների աչքի առաջ ծեծում իրեն դավաճանած ամուսնուն

20:42   12 Հունիս 2019    231

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում կինը հայտնաբերել է, որ ամուսինը, որն ավտոբուսի վարորդ է աշխատում, դավաճանում է իրեն:

Նա կատաղի կերպով ավտոբուս է ներխուժել վարորդի դռնից՝ հարվածներ տեղալով վերջինիս վրա, իսկ այդ ընթացքում ամուսնու սիրուհին մեկ այլ դռնից դուրս է վազել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավտոբուսի ուղևորներից մեկի կողմից արված կադրերում լսվում է, թե ինչպես է բարկացած կինը բղավում. «Դու ինձանից 12 երեխա ունես, ինչպե՞ս ես համարձակվում մի կնոջ պատճառով կործանել ընտանիքդ»:

Ուղևորներից մի քանիսն աջակցել են կնոջը՝ ենթադրելով, որ նախկինում նա կասկածներ է ունեցել և այժմ վերջապես բացահայտել է ամուսնու դավաճանությունը:

Նրանք խղճահարություն չեն տածել վարորդի նկատմամբ: «Նա արժանի է դրան, բացի այդ՝ նրա պատճառով մենք ուշացանք աշխատանքից»,- ասել է ուղևորներից մեկը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները