Մեգանը չի՞ խանդի. արքայազն Հարրին եւ Ռիտա Օրան գրկախառնվել են

20:53   12 Հունիս 2019    158

Սասեքսի դուքսը ստիպված է թագավորական պարտականությունները կատարել արդեն երեքի փոխարեն։

Նա ստիպված է լինում որդուն՝ Արչիին եւ կնոջը՝ Մեգան Մարքլին թողնել տանը՝ Ֆրոգմոր հաուսում եւ այցելել պաշտոնական ու այլ միջոցառումների։ Նախօրերին արքայազն Հարրին բարեգործական երեկույթի է մասնացել, որն անց է կացվել Լոնդոնում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Սասեքսի դուքսը երեկոյին միայնակ է հայտնվել, քանի որ ստիպված է կատարել թագավորական ընտանիքի անդամի պարտականությունները։ Բարեգործական երեկույթին ներկա են եղել համաշխարհային մասշտաբի աստղեր։

Համերգը, որի նպատակն էր միջոցներ հավաքել ՄԻԱՎ վարակակիրների եւ ՁԻԱՀ-ով հիվանդների համար, տեղի է ունեցել Լոնդոնում։

Երեկույթի առաջատարը բրիտանացի հայտնի երգչուհի Ռիտան Օրան էր։ Կատարողի հետ հանդիպման ընթացքում Հարրին գրկել է նրան հին, մտերիմ ընկերոջ նման։ Կարեւոր է, որ Մեգանը չխանդի այսպիսի գեղեցկուհուն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները