Որքա՞ն պլաստիկ է կուլ տալիս մարդը

09:24   13 Հունիս 2019    110

Շաբաթը մեկ անգամ մարդը մոտ 5 գրամ պլաստիկ է կուլ տալիս, ինչը հավասար է մեկ բանկային քարտի կշռին:

Նման եզրահանգման են եկել Նյուքասլի համալսարանի գիտնականները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրանք մեջբերել են 50 հետազոտությունների արդյունքները: Պարզվել է, որ մարդիկ տարեկան շնչում եւ կուլ են տալիս մեծ քանակությամբ պլաստիկ: Կշռի միջին ցուցանիշը կազմում է 250 գրամ:

Պրոֆեսոր Տավա Պալանիսամին նշել է, որ հասարակությունը աստիճանաբար սկսում է մտածել միկրոպլաստիկի առկայության եւ շրջակա միջավայրի վրա դրա ազդեցության մասին:

Վերջին հետազոտության արդյունքները մասնագետներին կարող են օգնել սահմանել մարդու առողջության վրա տոքսիկոլոգիական ռիսկերը: ԱՄՆ-ում մեծահասակ բնակիչը տարեկան մինչեւ 52 հազար վնասակար տարր է կուլ տալիս:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները