Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակ. Հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում

18:08   12 Հունիս 2019    96

Թուրքիան և Ադրբեջանը եղբայրական երկրներ են և մեզ ուրախացնում է Ադրբեջանի զարգացումը:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի փոխնախագահ Սուրայա Սադի Բիլգիչը Բաքվում անցկացվող՝ «Բաքվի երկխոսության և համագործակցության խորհրդարանական հարթակը» թեմայով խորհրդաժողովում, տեղեկացնում է Hayatsk.info-ը:

Նա հույս է հայտնել, որ «Բաքվի խորհրդարանական հարթակը» լուրջ աշխատանք կտանի այս ուղղությամբ:

«Թուրքիան աջակցում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում: Հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է և աջակցում է այս ուղղությամբ նրա ձեռնարկած բոլոր քայլերին»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղարաբաղ    


Վերնագիրի այլ պիտակները