Ադրբեջանի նախագահի աշխատակազմ. Հայաստանի սադրանքներն ուղղված են բանակցային գործընթացի ձախողմանը

18:42   12 Հունիս 2019    162

Վաշինգթոնի Ատլանտյան Խորհրդում, որն ԱՄՆ-ի ազդեցիկ վերլուծական կենտրոններից մեկն է, կայացել է Ադրբեջանի արտաքին քաղաքականությանը նվիրված միջոցառում, տեղեկացնում է Hayatsk.info-ը:

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

Հաջիևը տեղեկացրել է վերջին շրջանում շփման գծում Հայաստանի ձեռնարկած սադրանքների մասին, որոնց հետևանքով զոհվեցին ադրբեջանցի զինծառայողներ: Նա ընդգծել է, որ այդ քայլերն ուղղված են բանակցային գործընթացի ձախողմանը:

Թվարկելով տնտեսական դժվարությունները, որոնց այսօր բախվել է Հայաստանը, Հիքմեթ Հաջիևն ընդգծել է, որ այս հակամարտության կարգավորումը, առաջին հերթին, օգուտ կբերի Հայաստանին: «Ստեղծված իրավիճակից նրա դուրս գալու միակ ելքը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: Սակայն, ցավոք, առայժմ ոչ Հայաստանը, ոչ էլ հայկական սփյուռքը չի գիտակցում դա»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղարաբաղ    


Վերնագիրի այլ պիտակները