Instagram-ը չի ջնջի Ցուկերբերգի մասնակցությամբ «կեղծ տեսանյութը»

09:46   13 Հունիս 2019    119

Instagram-ը չի ջնջի «կեղծ տեսանյութը», որում ֆեյսբուք սոցցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հպարտանում է միլիարդավոր «գողացված» անձնական տվյալներով:

«Մի պահ պատկերացրեք՝ մեկ մարդ վերահսկում է միլիարդավոր մարդկանց տվյալները, նրանց գաղտնիքները, նրանց կյանքերն ու ապագան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այն ինձ ցույց տվեց, որ նա, ով վերահսկում է տվյալները, վերահսկում է ապագան»,- տեսանյութում ասում է համակարգչի կողմից ստեղծած Ցուկերբերգը:

Տեսանյութը ներկայացրել է Bill Posters կեղծանունով բրիտանացի նկարիչը Spectr ծրագրի իր գովազդային արշավի շրջանակում:

Նկարիչը ողջունել է այն փաստը, որ Instagram-ը չի ջնջի Ցուկերբերգի մասնակցությամբ «կեղծ տեսանյութը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները