ԱՄՆ-ը հարվածային անօդաչուներ եւ հազար զինվոր կտեղաբաշխի Լեհաստանում

10:08   13 Հունիս 2019    118

ԱՄՆ-ը MQ-9 հետախուզական-հարվածային անօդաչուների սավառնակախումբ կտեղաբաշխի Լեհաստանի տարածքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Սպիտակ տունը:

Պաշտպանության ոլորտում համագործակցության համապատասխան հռչակագիրը նախօրյակին ստորագրել են երկու երկրների ղեկավարներ Դոնալդ Թրամփը եւ Անջեյ Դուդան:

Փաստաթղթի համաձայն՝ անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծման ծախսերը լիովին կվճարի Լեհաստանը:

Վաշինգտոնում ճշտել են, որ մտադիր են այդ անօդաչուներից ստացվող տեղեկատվությանը հաղորդակից դարձնել «երբ դա տեղին լինի՝ պաշտպանության ոլորտում մեր խնդիրների ապահովման համար»:

Հունիսի 12-ին Թրամփը հայտարարել Է, որ Լեհաստանն իր միջոցներով ռազմակայաններ եւ ենթակառուցվածք կստեղծի հազար ամերիկացի զինծառայողների տեղավորման համար: Ըստ նրա՝ խոսքը վերաբերում Է «գերազանց կարգի օբյեկտի»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Լեհաստան  


Վերնագիրի այլ պիտակները