Ադրբեջանի Պնախարարությունը ներկայացրել է՝ հայկական կողմից ականանետային գնդակոծության մասին ապացույց

10:15   13 Հունիս 2019    514

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, հունիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ այն մասին, որ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները՝ 60 մմ տրամաչափի ականանետերից (8 արկ) կրակ են բացել ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հայկական կողմը, ցանկանալով թաքցնել՝ շփման գծում իրավիճակը սրելու նպատակով իրագործված իր սադրիչ գործողությունները, իրեն յուրահատուկ ձևով փորձել է հերքել ականանետային գնդակոծման փաստը:

Այս կապակցությամբ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ներին և հասարակությանն է ներկայացրել՝ հայկական բանակի կողմից շփման գծում իրագործված սադրանքների ֆոտոապացույցը:





Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները