Երկու լցանավ Է գրոհի ենթարկվել Օմանի ծոցում. Press TV

10:26   13 Հունիս 2019    100

Երկու լցանավ Է հունիսի 13-ին հարձակման ենթարկվել Օմանի ծոցում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Press TV հեռուստաալիքը:

Իրանական ԶԼՄ-ները նշում են, որ լցանավերի գտնվելու վայրում լսվում են պայթյունների ձայներ: Պակիստանի եւ Օմանի ծովային նավահանգիստներն աղետի ազդանշան են ստացել գրոհի ենթարկված լցանավերի անձնակազմերից:

Զոհերի եւ տուժածների վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չի ստացվել: Որ երկրում են գրանցված նավերը, չի ճշտվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Օմանի  


Վերնագիրի այլ պիտակները