«ՌԴ-ն ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև բանակցություններին միջամտելու պատճառ չունի». Պուտին

10:43   13 Հունիս 2019    487

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով ԱՄՆ-ի ու Չինաստանի դիմակայության մասին, հայտարարել է, որ այդ երկրների միջև արտադրության և ֆինանսների ոլորտում շատ առանձնահատուկ հարաբերություններ կան, և որ Ռուսաստանն այդ բանակցային գործընթացին խառնվելու որևէ պատճառ չունի:

«Ըստ էության, պատասխանելով ձեր հարցին, պետք է նշել, որ աշխարհիի խոշորագույն տնտեսությունների միջև, իհարկե, վեճեր են ընթանում: Այնտեղ շատ առանձնահատուկ հարցեր կան 2 պետությունների միջև ընթացիկ աշխատանքի հետ կապված»,- ասել է Պուտինը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ՌԴ նախագահը նշել է, որ Չինաստանն ամբողջ աշխարհի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների համար ապրանքների արտադրության հսկայական գործարան է: ԱՄՆ-ն այնտեղ է տեղակայում իր արտադրությունը և աշխատատեղեր է ստեղծում, իսկ Չինաստանը, երբ արտահանում է իր ապրանքն արտաքին շուկա՝ այդ թվում ԱՄՆ, ստացած եկամտի զգալի մասը ոսկեարժութային պահուստների տեսքով պահում է ամերիկյան արժեթղթերում:

«Այս երկու երկրները շատ առանձնահատուկ հարաբերություններ ունեն, և անգամ ողջախոհության տեսանկյունից մենք այդ բանակցային գործընթացին միջամտելու որևէ պատճառ չունենք»,- ասել է ՌԴ նախագահը:

Պուտինն ուշադրություն է դարձրել Չինաստանի հետ Ռուսաստանի «աննախադեպ լավ» հարաբերություններին՝ նշելով, որ երկրների միջև ռազմավարական գործընկերություն կա: Նա եզրահանգել է, որ Ռուսաստանի համակրանքը տվյալ պայմաններում դեպի իր ռազմավարական գործընկերներն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   ԱՄՆ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները