Ադրբեջա-ռուսական-հարաբերությունները ռազմավարական գործընկերության բնույթ են կրում. Դեսպան

22:44   12 Հունիս 2019    145

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև փոխադարձ ապրանքաշրջանառությունը 2018 թ. աճել է 19% -ով և հասել 2.6 մլրդ դոլարի, հայտարարել է Ադրբեջանի տնտեսության նախարար Շահին Մուստաֆաևը:

«Ադրբեջանի և Ռուսաստանի միջև փոխադարձ ապրանքաշրջանառությունը 2018 թ. աճել է 19% -ով և հասել 2.6 մլրդ դոլարի: 2019 թ. 4 ամսվա ընթացքում ապրանքաշրջանառության աճը կազմել է 23% », - Ռուսաստանի օրվա նվիրված միջոցառմանը իր ելույթում ասել է Մուստաֆաևը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իր հերթին, Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխաիլ Բոչարնիկովը հայտարարել է, որ ադրբեջանա-ռուսական հարաբերությունները ռազմավարական գործընկերության բնույթ են կրում:

«Մեր գործընկերության բնորոշ գիծը՝ տնտեսական փոխգործակցության մշտական ընդլայնումն է, հումանիտար կապերի և կրթական ծրագրերի զարգացումը, որոնք մերձեցնում մեր ժողովուրդներին: Մենք վստահությամբ ենք նայում ադրբեջանա-ռուսական հարաբերությունների ապագային», - ասել է դեսպանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները