Ցուկերբերգն է մեղավոր Facebook-ի պաշտպանության հետ կապված խնդիրներում․ WSJ

11:15   13 Հունիս 2019    193

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Wall Street Journal»-ին, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կարող է անձամբ մասնակից լինել օգտատերերի անձնական տվյալների հետ կապված ընկերության խնդիրներին:

Պարբերականի տվյալներով՝ սոցցանցը պետք է անձնական տվյալների գաղտնիությունն ապահովեր 2012-ից։

Նշվում է, որ ընկերության ղեկավարության էլեկտրոնային նամակագրությունը վկայում է այն մասին, որ Facebook-ի թոփ-մենեջերները և Ցուկերբերգը որոշել են դա չանել։

Բացի այդ, նամակագրության համաձայն՝ Facebook-ի ղեկավարությունը տվյալների գաղտնիությունն «առաջնահերթ խնդիր» չի համարել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook  


Վերնագիրի այլ պիտակները