Ջոնսոնի խոստացած հոկտեմբերի 31-ի Brexit-ն անիրագործելի Է. ֆիննախարար Համոնդ

11:29   13 Հունիս 2019    200

Հոկտեմբերի 31-ին Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, որը խոստացել Է թորիների առաջնորդի եւ երկրի վարչապետի պաշտոնի համար պայքարի ֆավորիտ Բորիս Ջոնսոնը, անիրագործելի խնդիր Է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին, ինչպես հունիսի 12-ի երեկոյան հայտնել Է The Times թերթը, հայտարարել Է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդն ի պատասխան թագավորության արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավարի ծրագրային ճառի հիմնական թեզիսների:

«Ես կարծում եմ, որ շատ դժվար կլինի, իրապես ենթադրում եմ, որ անհնարին Է դա անել հոկտեմբերի 31-ին: Եվ ես չեմ կարծում, թե մեր ազգային շահերին կհամապատասխանի ամբողջ արագությամբ շարժումը դեպի անդունդի եզրը»,- նշել Է Թերեզա Մեյի կաբինետում կարեւորությամբ երկրորդ պաշտոնյան՝ պարզորոշ հասկանալ տալով իր վերաբերմունքը հապշտապ եւ չնախապատրաստված Brexit-ի գաղափարի նկատմամբ:

Բացի դրանից, Համոնդը հիշեցրել Է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ներկա գումարման Համայնքների պալատում պատգամավորների մեծամասնությունն առանց կողմերի «ապահարզանի» պայմանների շուրջը գործարքի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հակառակորդներ են:

Հունիսի 12-ին ծրագրային ճառով ունեցած ելույթի ժամանակ Ջոնսոնն ընդգծել Է, որ առանց գործարքի ԵՄ-ից դուրս գալն իր նախապատվելի տարբերակը չԷ, սակայն ընդգծել Է, որ իրադարձությունների նման զարգացմանն անհրաժեշտ Է նախապատրաստվել: Նրա խոսքով՝ Brexit-ի հերթական ձգձգումը հուսալքության եւ անելանելիության մթնոլորտ կստեղծի երկրում եւ թորիների համար պարտության կվերածվի ընդհանուր ընտրություններում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Brexit  


Վերնագիրի այլ պիտակները