Ինդոնեզիայում մոլեգնող ջրհեղեղը հարյուրավոր տներ Է ողողել տարել

11:34   13 Հունիս 2019    163

Ինդոնեզիայի Հարավարեւելյան Սուլավեսի նահանգում եւ երկրի կենտրոնական մասում մոլեգնող հեղեղումների ու սողանքների պատճառով ընդհանուր առմամբ 5 հազար 703 բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային վարչության ներկայացուցիչ Սուտոպո Փուրվո Նուգրոհոյին:

Նա հայտնել Է, որ հորդառատ անձրեւների հետեւանքով Լալինդու, Վալասոլա եւ Լանդավե գետերը դուրս են եկել ափերից եւ հեղեղել բնակավայրերը, ինչը ստիպել Է տեղի բնակինչներին թողնել իրենց տները եւ պատսպարվել բարձունքներում:

Հեղեղման հետեւանքով ավերվել Է 202 տուն, չորս կամուրջ, ողողվել են գրեթե հազար հեկտար բրնձի դաշտեր եւ 420 հեկտար արհեստական ձկնալճակներ:

Ներկայում ջանքեր են գործադրում շտապ օգնություն ցուցաբերել տուժածներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ինդոնեզիա  


Վերնագիրի այլ պիտակները