Նեթանյահուի կինն ընդունել է պետական միջոցների հաշվին սնունդ պատվիրելու մեղադրանքը

11:41   13 Հունիս 2019    243

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կինը՝ Սառա Նեթանյահուն, ընդունել է իր մեղավորությունը պետական միջոցների հաշվին սնունդ պատվիրելու հետ կապված գործում, հաղորդում է Hayatsk.info-ն՝ երկրի արդարադատության նախարարությանը հղումով:

Իսրայելի առաջին տիկնոջ դեմ անցած տարի մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ վերջինս պետական միջոցներով վարչապետի նստավայրում մոտ 50 000 դոլար ընդհանուր արժեքով սնունդ է պատվիրել:

Պատվերներն ապօրինի են եղել, քանի որ, ըստ օրենքի, այդ ժամանակ նստավայրում խոհարար է եղել, որին հանձնարարված է եղել վարչապետի ընտանիքի և նրա հյուրերի համար ուտելիք պատրաստելը:

Սառա Նեթանյահուն պետական միջոցների հաշվին նաև անձնական ճաշկերույթները սպասարկելու համար մատուցողներ է վարձել, որոնք գրանցվել են որպես հավելյալ աշխատուժ՝ թաքցնելու համար օրինազանցությունը:

Առաջին տիկնոջ փաստաբանը հայտնել է, որ ուտելիքը եղել է ոչ թե վարչապետի ընտանիքի, այլ հյուրերի, ինչպես նաև նստավայրի աշխատողների համար:

Սառա Նեթանյուհուին մինչև 8 տարվա ազատազրկում է սպառնացել, սակայն մեղքն ընդունելուց ու երկրի գլխավոր դատախազության հետ համաձայնության գալուց հետո նրա պատիժը կմեղմացվի: Դրանից բացի՝ նա պետությանը 15 300 դոլարի չափով տուգանք կվճարի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նեթանյահու   Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները