Գերմանիան եւ ԱՄԷ-ն Իրանի մասին համատեղ հայտարարություն են արել

11:49   13 Հունիս 2019    247

Արաբական Միացյալ Էմիրություններն ու Գերմանիան Պարսից ծոցում անվտանգության ապահովման մասին համատեղ հայտարարություն են արել, որտեղ Իրանից պահանջել են զերծ մնալ լարվածության մեծացմանն ուղղված գործողություններից:

«Լարվածության բոլոր հեղինակներն անհրաժեշտ է զերծ մնան իրավիճակի սրմանն ուղղված գործողություններից»,- ասված է Գերմանիայի եւ ԱՄԷ-ի համատեղ հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Շեյխ Մուհամմեդ բին Զայեդ ալ Նահեանի՝ Գերմանիա կատարած պաշտոնական այցից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիան   ԱՄԷ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները