Հարավային Կալիֆոռնիայի փոխոստիկանապետին սպանել են գլխին արձակված կրակոցով

11:57   13 Հունիս 2019    238

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Fox News-»-ին, Հարավային Կալիֆոռնիայի շերիֆի տեղակալ Ջոզեֆ Գիլբերտ Սոլանոն, որն ավելի վաղ կրակոցի հետեւանքով ծանր վնասվածք էր ստացել, մահացել է:

Նշվում է, որ տղամարդը վիրավորվել էր, երբ ֆաստֆուդից ուտելիք էր գնում:

Սոլանոն իրավապահ մարմիններում 13 տարվա ստաժ ունեցող ոստիկան էր եւ մահացել է իր հարազատների շրջապատում:

Քննիչները հայտնել են, որ հրաձիգը Յուտա նահանգի 30-ամյա բնակիչ Ռետ Նելսոնն է, որին ավելի վաղ նրա ընտանիքը անհետ կորած էր համարում:

Տղամարդը ձերբակալվել է հանցագործության հաջորդ օրը. ոստիկանություն էր կանչել նրա հայրը:

Հանցագործության կատարման պահին զոհը քաղաքացիական հագուստով էր եւ քննիչները ենթադրում են, որ Սոլանոյին պատահական են կրակել:

Այժմ ոստիկանությունը պարզում է՝ արդյոք Նելսոնն այդ օրը այլ մարդու էլ է սպանել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կալիֆոռնիա  


Վերնագիրի այլ պիտակները