Հնդկաստանում 50-ից ավելի երեխա Է մահացել սննդի մեջ լիչիի պտուղներ գործածելուց հետո

12:15   13 Հունիս 2019    154

Հնդկաստանի հյուսիսային շրջաններում վերջին 10 օրում առնվազն 53 երեխա Է մահացել սննդի մեջ լիչիի մրգեր գործածելուց հետո:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է PTI գործակալությունը՝ վկայակոչելով բժշկական ծառայությունների տվյալները:

Տեղացի բժիշկների խոսքով՝ երեխաների մահվան բոլոր դեպքերն արձանագրվել են Բիհարի նահանգի Մուզաֆարփուրի օկրուգում, որտեղ կան այդ ծառերի բազմաթիվ այգիներ: Նշվում Է, որ բոլոր վարակվածների մոտ դիտվել են սուր Էնցեֆալիտի համախտանիշի ախտանշաններ, ինչպես նաեւ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ անկում, որը կարող Էր դառնալ երեխաների օրգանիզմում լիչիի պտուղներում պարունակվող թույների հայտնվելու հետեւանքը: Ներկայում նման ախտանշաններով վերակենդանացման բաժանմունքներում Է գտնվում եւս 40 դեռահաս, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար:

Զանգվածային լրատվամիջոմցները նշում են, որ երեխաների մոտ հիվանդությունների բռնկումները, որոնք կապված են սննդի մեջ լիչիի պտուղների գործածության հետ, ամեն ամառ Բիհարում արձանագրվում Է 1995 թվականից ի վեր: 2014 թվականին հիվանդությունը, որը տեղի բնակչության շրջանում ստացել Է «Չամքի Բուհար» անվանումը, ռեկորդային 150 կյանք Է խլել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները