Ռոուհանին հայտարարել է, որ Իրանը պատերազմ չի սկսի ԱՄՆ-ի դեմ

13:43   13 Հունիս 2019    136

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր երկիրն առաջինը չի սկսի պատերազմ, սակայն ցանկացած ագրեսիային պատրաստ է տալ ջախջախիչ պատասխան:

Այդ մասին նա հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպումից հետո, որը Թեհրան է ժամանել Իրանի և Միացյալ Նահանգների միջև լարվածությունը թուլացնելու նպատակով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Իրանը հավատարիմ է մնալու Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքին, որը կարևոր է տարածաշրջանի և աշխարհի անվտանգության համար»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է Ռոուհանին՝ հավելելով, որ թե՛ Թեհրանը, և՛ թե Տոկիոն դեմ են միջուկային զենքի կիրառմանը:

Իրանի նախագահը հույս է հայտնել, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում դրական փոփոխություններ տեղի ունենան, եթե Միացյալ Նահանգները դադարեցնի Իրանի դեմ տնտեսական պատերազմը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները